16 հոկտեմբերի 2012 - 09:43 AMT
«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը հովանավորել է Վիկտոր Դալլաքյանին

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ`ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սրտնեղած է իր երբեմնի ամենավստահելի մարդուց` Սերժ Սարգսյանից: Ավելին, իր մտերմիկ շրջապատում վերջերս դժգոհել է, որ Ս. Սարգսյանը տարիներ շարունակ Վիկտոր Դալլաքյանին հովանավորել է, որպեսզի վերջինս դաժան քննադատի իրեն: Թերթը նշում է, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը այժմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է, նրա վրա դրված են նաև Աժում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի պարտականությունները: «Ժողովուրդը» փորձել է ստացված տեղեկությունը ճշտել Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, սակայն նա դարձյալ չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին: