16 հոկտեմբերի 2012 - 09:50 AMT
«ՀԺ». Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանն այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանն ուրբաթ օրն այցելել է ՀՀ գլխավոր դատախազություն: Այս մասին թերթին փոխանցել են ականատեսները: Երեկ «ՀԺ»-ի թղթակիցը փորձել է Արմեն Ամիրյանից պարզաբանում ստանալ, թե որն էր նրա այդ այցելության պատճառը` հաշվի առնելով վերջին շրջանում ձևավորված ավանդույթը, համաձայն որի` մեկը մյուսի ետևից մեղադրանքներ են առաջադրվում այս կամ այն պետական կառույցի ղեկավարներին: Հանրային ռադիոյի տնօրենը հայտարարել է, որ ինքը բոլոր տեղերում էլ լավ ընկերներ ունի և այդ օրը նույնպես ընկերոջն է այցելել: Թղթակցի ճշտող հարցին` այսինքն, ոչ մի խնդիր չկա՞. Արմեն Ամիրյանը պատասխանել է. «Երբեք, երբեք»: