«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է թողարկել VISA չիպային քարտեր

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է թողարկել VISA չիպային քարտեր

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է թողարկել VISA միջազգային վճարային համակարգի չիպային քարտեր:

Ինչպես հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը, չիպային քարտը` դա միկրոպրոցեսորով վճարային քարտ է, որի ֆունկցիոնալ հնարավորությունները մագնիսական ժապավենով քարտերի համեմատ ավելի բարձր են: Տվյալ քարտերը հնարավորություն են տալիս պահել ավելի մեծ ծավալով տվյալներ և ունեն անվտանգության բարձր աստիճան:

Հիշեցնենք, որ սկսած 2012թ. սեպտեմբերից Բանկը թողարկում է MasterCard չիպային քարտեր, որոնց թվին ավելացել են նաև Visa միջազգային վճարային համակարգի քարտերը: Քարտերի թողարկումն իրականացվում է համաձայն գործող սակագների ու պայմանների` առանց լրացուցիչ միջնորդավճարների:

2012թ. 3-րդ եռամսյակի տվյալներով` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն թողարկել է թվով 5 328 պլաստիկ քարտ, որից Visa` 4 524, MasterCard`451 և ArCa`353: 01.10.12թ. դրությամբ Բանկի բանկոմատների քանակը կազմել է 70, ՊՈՍ-տերմինալներինը` 296:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ. օգոստոսին Ռուսաստանի և Հայաստանի միջև ձեռնարկատիրության աջակցման և ֆինանսական հոսքերի սպասարկման նպատակով: Բանկի 100% բաժնետերն է հանդիսանում ուսաստանյան խոշորագույն բանկերից մեկը`«Գազպրոմբանկը»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---