16 հոկտեմբերի 2012 - 10:01 AMT
«Հրապարակ». Վարդան Վարդանյանի դեմ պատրաստվում են քրգործ հարուցել

«Հրապարակի»-ը գրում է, որ քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում իր ոլորտում հայտնաբերված խոշոր չարաշահումներով որպես վկա հարցաքննելով չեն սահմանափակվի:

«Երեկ լուրեր էին պտտվում, թե պատրաստվում են Վարդան Վարդանյանի դեմ ևս քրգործ հարուցել: Սակայն հարցը լուրջ քննարկվում է, և հնարավոր է` «լուծումներ» գտնելու դեպքում չհարուցվի: «Լուծումներից» մեկն էլ համարվում է յուրացված գումարը պետբյուջե վերադարձնելու տարբերակը»,-գրում է թերթը: