16 հոկտեմբերի 2012 - 10:59 AMT
Մարգարիտա Գասպարյան. Շատ եմ ցանկանում հայտնվել Australian Open-ի հիմնական ցանկում

Ռուսաստանիցի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը, ով «Կրեմլի գավաթում» զիջել է Լյուսի Շաֆարժևային, ասել է, որ լավ էր խաղում և կարողացել է ցույց տալի իր թենիսը:

«Մրցակիցս ավելի բարձր մակարդակի էր, ձախլիկ, չստացվեց հարմարվել նրա մատուցումներին: Հանդիպումից հետո իմ մարզիչն ասաց, որ ես վատ չէի խաղում և շարունակելու ենք աշխատել»,-նրա խոսքը փոխանցում է gotennis.ru-ն:

Գասպարյանը խոստովանել է, որ բոլոր խնդիրները հոգեբանական բնույթի են: Պետք է դուրս գալ և խաղալ, անկախ նրանից, թե ով է ցանցի մյուս կողմում. «Շատ եմ ցանկանում հայտնվել Australian Open-ի հիմնական ցանկում: Դրա համար պետք է լավ հանդես գալ խաղաշրջանի մի քանի մրցաշարերում»: