ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ԵՍ ԵՐԲԵՔ ՉԵՄ ԱՌԱՆՁՆԱՑՐԵԼ ԻՆՁ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

PanARMENIAN.Net - «Մենք բոլորս կշահենք, եթե իրոք համարենք, որ Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է»: Այս մասին Երեւանի պետհամալսարանի տնտեսական ֆակուլտետի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ընթացքում այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ` պատասխանելով ղարաբաղցիների, մասնավորապես, ղարաբաղցի պաշտոնյաների նկատմամբ Հայաստանի բնակիչների բացասական վերաբերմունքի, եւ հայ զինվորականների հանդեպ ղարաբաղցիների վատ վերաբերմունքի մասին հարցին: Պատասխանելով հարցի առաջին մասին` նախագահը կարծիք է հայտնել, որ տպավորություն է ստեղծվում, թե հարցը մեղմանալու միտում ունի: «Ինչ վերաբերվում է հայ զինվորականների հանդեպ ղարաբաղցիների վերաբերմունքին, ապա Ղարաբաղում նման հարց ընդհանրապես չկա»: Նրա խոսքերով` վերջերս նույնիսկ հայտնվել են անեկդոտներ, իսկ երբ դրա շուրջ սկսում են անեկդոտներ պատմել, ապա դա վկայում է հարցի մեղմացման մասին: «Ինչ վերաբերում է այն բանին, թե մեր պաշտոնյաներից ովքեր են ղարաբաղցիներ` Սերժ Սարգսյանը, որը կիսով չափ ղարաբաղցի է, կիսով չափ` զանգեզուրցի: Ղարաբաղցիներն այդքան էլ ներկայացված չեն պետական համակարգում, բացի նախագահից»,- նշել է նախագահը` ավելացնելով, որ պետք չէ մոռանալ ղարաբաղյան հարցի առկայությունը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ իրեն նույն չափով էլ համարում է Հայաստանից: «Ես երբեք ինձ չեմ առանձնացրել Հայաստանից: Եվ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի միավորման մասին որոշման հեղինակը ես եմ եղել»,- հիշեցրել է Ռ.Քոչարյանը: Ինչ վերաբերում է «այլ տարածքներից» մարդկանց հանդեպ վերաբերմունքին, ապա այդ հարցը կա նաեւ մյուս երկրներում, նշել է նախագահը, տեղեկացրել է «Արմինֆո» գործակալությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---