ANCA. Ոչ Օբաման, ոչ Ռոմնին արժանի չեն ԱՄՆ հայերի աջակցությանը

ANCA. Ոչ Օբաման, ոչ Ռոմնին արժանի չեն ԱՄՆ հայերի աջակցությանը

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ ոչ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման, ոչ նախագահի թեկնածու Միթ Ռոմնին նոյեմբերի 6-ի նախագահական ընտրություններում չեն ստանա հայ համայնքի պաշտոնական աջակցությունը:

«Ոչ Բարաք Օբաման, ով չի կատարել իր բազմաթիվ խոստումները Հայկական հարցի վերաբերյալ, ոչ Միթ Ռոմնին, ով, լինելով Մասաչուսեթսի նահանգապետ, աչքի չի ընկել հայերին հուզող հարցերի լուծման աջակցությամբ, արժանի չեն ԱՄՆ հայ համայնքի աջակցությանը»,- հայտարարել է ANCA նախագահ Քեն Խաչիկյանը: Նրա խոսքով, չնայած արձանագրված որոշակի առաջընթացին, ԱՄՆ-ում Հայկական հարցը դեռ մնում է թուրք և ադրբեջանցի պաշտոնյաների թելադրանքի գերին: «Եվ թեև մենք բաց ենք կառուցողական երկխոսության համար, այս անգամ չենք սատարի ԱՄՆ նախագահի թեկնածուներից ոչ մեկին»,- հավելել է Խաչիկյանը:

Միաժամանակ, ANCA-ն պատրաստ է համագործակցել ինչպես ապագա նախագահի, այնպես էլ Ազգային անվտանգության խորհրդի և Պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ ԱՄՆ հայերին հուզող հարցերի լուծման համար:

2008-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ նախագահի թեկնածու, դեմոկրատ Բարաք Օբաման խոստացել էր հայ համայնքին վերականգնել արդարությունը: Նա բազմիցս հայտարարել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին և հանդես եկել ԱՄՆ հայ համայնքին աջակցելու հայտարարությամբ: «Ես միանում եմ ԱՄՆ հայ համայնքին և կոչ անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- հայտարարել է Օբաման, նշելով, որ սատարում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 106 բանաձևին: «Մենք պետք է ճանաչենք այդ ողբերգությունը: Աններելի է, որ Բուշի վարչակազմը հրաժարվել է դա անել, և ես կգործադրեմ բոլոր ջանքերը, որպեսզի վարչակազմը փոխի իր կարծիքը»,- հավաստիացրել է նախագահի թեկնածուն:

Օբաման իր խոստումն այդպես էլ չկատարեց:

Օրերս ԱՄՆ երկու առաջատար լոբբիստական կազմակերպությունները` Ամերիկայի հունական ինստիտուտը և Ամերիկայի հայ դատի հանձնախումը, կոչ են արել ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամային և նախագահի թեկնածու Միթ Ռոմնիին վերջ դնել լռությանը հայերին և հույներին հուզող խնդիրների հարցում:

«Որպես առաջատար հայկական և հունական կազմակերպություններ մենք կոչ ենք անում Օբամային և Ռոմնիին ներկայացնել այն սկզբունքները և գերակայությունները, որոնցով կղեկավարվի ԱՄՆ նախագահի ապագա վարչակազմը, 5 մլն մարդկանց` երկրի հայ և հույն քաղաքացիների հարցերի շուրջ»,- ասվում է Նիկ Լարիգակիսի և Արամ Համբարյանի հայտարարությունում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---