ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ Է ՍՏԵՂԾԵԼ 21-ՐԴ ԴԱՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱԱՊԱՀՈՎՈՂ ԲԱՆԱԿ

PanARMENIAN.Net - Բանակի ձեւավորման եւ պաշտպանական բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանը առաջնորդվում է աստիճանական բարեփոխումների սկզբունքով: Այս մասին ՆԱՏՕ-ի (ԱԳԳԾ) անհատական գործընկերության ծրագրին Հայաստանի միանալու գործընթացին նվիրված սեմինարում, որը կազմակերպվել էր Ջորջ Մարշալի ամերիկա-գերմանական կենտրոնը, հայտարարել է Հայաստանի պաշտանության փոխնախարար գեներալ լեյտենենտ Արթուր Աղաբեկյանը: Նրա խոսքերով` այդ սեմինարն իր ավանդը կներդնի պաշտպանության ոլորտում համագործակցության նոր գաղափարների եւ բարեփոխումների հեռանկարների ձեւավորման գործում: Ինչպես նշել է Ա.Աղաբեկյանը, բանակաշինությունը մի անվերջ գործընթաց է, որը ենթադրում է շարունակական բարեփոխումներ եւ զարգացում, ինչն առաջնային է Հայաստանի պաշտպանական գերատեսչության մարտունակության եւ կարգապահության ապահովման համար: Հայաստանի զինված ուժերում ընթացող բարեփոխումների ծավալը որոշվում է առաջին հերթին պետության առջեւ ծառացած ռազմական խնդիրներով եւ սպառնալիքների չեզոքացման անհրաժեշտությամբ: Այդ առնչությամբ անհրաժեշտ է դառնում անվտանգության ռազմավարության մշակումը, դրա հասարակական ընկալումն ու աջակցությունը: Անհրաժեշտ է նաեւ ռազմական դոկտրինի ձեւավորումը, որը կհստակեցնի զինված ուժերի խնդիրները: «Մեր նպատակն է` մինչեւ 2015թվականը ստեղծել 21-րդ դարի պահանջներին համապատասխանող եւ նոր կարգի մարտահրավերներին դիմակայող, պետության ռազմական անվտանգությունը լիովին ապահովող բանակ»,- նշել է Ա.Աղաբեկյանը: Նրա խոսքերով` պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացման չորս հիմնական սկզբունքներն են` անցկացվող բարեփոխումների իրատեսականություն, աստիճանականություն, ճկունություն եւ ժողովրդավարություն: Այս բարեփոխումները պետք է ընթանան պետության այլ ոլորտների զարգացմանը զուգընթաց: Ինչպես նշել է Ա.Աղաբեկյանը, արդեն պատրաստ է ԱԳԳԾ փաստաթղթի նախագիծը եւ ներկայումս քննարկվում են հետագա քայլերը: Փաստաթղթում Հայաստանի հիմնական նպատակներն են տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ ՆԱՏՕ-ի հետ շարունակական խորհրդակցությունների իրականացումը, ավելացրել է պաշտպանության գերատեսչության ղեկավարի տեղակալը:


 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---