16 հոկտեմբերի 2012 - 12:31 AMT
Կանադայում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյակին նվիրված դրամահավաք

Հոկտեմբերի 13-ին Կանադայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ Կանադայի Մոնրեալ քաղաքում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 20-ամյակին նվիրված գալա-դրամահավաքը: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Կանադա էին ժամանել հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և Լոս-Անջելեսի մասնաճյուղի տնօրեն Սարգիս Քոթանջյանը:

Իր ելույթում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն անդրադարձավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի անցած 20-ամյա ճանապարհին, որի ընթացքում ավելի քան 235 մլն դոլարի ներդրումներ են կատարվել Հայաստանում և Արցախում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: