16 հոկտեմբերի 2012 - 13:08 AMT
Լոռիում տեղի կունենա արարողություն` նվիրված 1804թ. զոհված հայ և ռուս աշխարհազորայինների հիշատակին

Հոկտեմբերի 17-ին ռուս-հայկական բարեկամության հուշահամալիրի տարածքում (Վանաձոր և Սպիտակ քաղաքների միջև) Ռուսաստանի դեսպանատան և Հայաստանում Ռոսհամագործակցության ներկայացուցչության հովանու ներքո կկայանա հանդիսավոր արարողություն` նվիրված 1804թ. հերոսաբար զոհված 104 ռուս զինվորների և 60 հայ աշխարհազորայինների հիշատակին: Միջոցառման ներկայացուցիչներն են Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանը, 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը, Լոռու մարզպետարանը, Վանաձորի ռազմական կայազորը և այլն:

Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, Լոռու մարզպետ Ա.Նալբանդյանը, Հարավային ռազմական շրջանի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ա. Շվեցովը, ՀՀ և ՌԴ զորքերի միավորված խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մ. Գ. Գրիգորյանը, Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Վ. Կորչմարը, Երևանում Ռոսհամագործակցության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, 102-րդ ռազմաբազայի հրամանատար Օ. Սմիրյոնովը, հաղորդում է Հայաստանում Ռոսհամագործակցության մամլո ծառայությունը: