16 հոկտեմբերի 2012 - 16:32 AMT
Կարաջիչը կարծում է, որ իրեն պետք է պարգևատրել, այլ ոչ թե դատել

Բոսնիական սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչը, հանդես գալով Հաագայի միջազգային դատարանի առաջ նախկին Հարավսլավիայում ռազմական հանցագործությունների գործով, հերքել է մեղադրանքներն իր հասցեին:

Նրա կարծիքով, նա հնարավոր ամեն ինչ արել է զոհերի մեծ թվից խուսափելու համար:

«Ես մեղմ և հանդուրժող մարդ եմ, ով ընդունակ է իսկապես հասկանալ ուրիշներին: Ես հնարավոր ամեն ինչ արել եմ պատերազմից խուսափելու և տանջանքների մասշտաբը նվազեցնելու համար»,- հայտարարել է Կարաջիչը դատարանին, նշելով, որ նրան պետք է պարգևատրել այդ գործողությունների համար:

Կարաջիչը մեղադրվում է 1995-ին Սրեբրենիցայում ավելի քան 7 հազար տղամարդկանց և տղաների մահվան մեջ: Այդ մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: