16 հոկտեմբերի 2012 - 17:22 AMT
Բելառուսի նախագահը գտնում է, որ ՌԴ-ն, անդամակցելով ԱՀԿ-ին, անտեսել է Մինսկի շահերը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գտնում է, որ Ռուսաստանը, անդամակցելով Առևտրի միջազգային կազմակերպությանը, «գցել է» Բելառուսին:

«Դուք գիտեք, որ ԱՀԿ-ն մեծ քաղաքական կազմակերպություն է: Մեզ «ոտնատակ էին անում»՝ և Ռուսաստանին, և Ղազախստանին, և Բելառուսին և մյուս հետխորհրդային երկրներին: Օրինակ, Ղրղզստանը զրոյացրեց իր մաքսային տուրքերը՝ նրան ընդունեցին ԱՀԿ, Ուկրաինան հանձնվեց՝ «Խենդե խոխ, ձեռքերդ վեր», և ընդունեցին»,-ասել է Լուկաշենկոն Մինսկում ռուսական տարածաշրջանային ԶԼՄ-ների համար մամլո ասուլիսում:

Լուկաշենկոն զգուշացրել էր, որ այնպես չստացվի, որ «մեզ գցեք»՝ դառնաք ԱԿՀ անդամ, իսմ մենք մնանք մեր շահերի հետ»: «Ի՞նչ է կատարվում այժմ: Դատեք ինքներդ» Ավելին, ինչ ասաց նախարարներից մեկը, մեզ վրա արդեն ծիծաղում են, հայտնում է «Ինտերֆաքսը»: