16 հոկտեմբերի 2012 - 17:52 AMT
Բուֆոնը չի մասնակցի Դանիայի հավաքականի հետ խաղին

Իտալիայի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ և ավագ Ջանլուիջի Բուֆոնը չի մասնակցի Դանիայի հետ ԱԱ-2014 ընտրական փուլի խաղին, որը հոկտեմբերի 16-ին տեղի կունենա Միլանում: Մարզչական շտաբը նման որոշում է կայացրել մկանային ցավերի պատճառով, հայտնում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Օրերս Բուֆոնը մկանի վնասված ք է ստացել և չի մասնակցել մարզումներին: Նրա փոխարեն հավանաբար դաշտ դուրս կգա Մորգան դե Սանքտիսը:

Ընտրական B խմբում Իտալիան 7 միավորով գլխավորում է աղյուսակը, Դանիան 2 միավորով 4-րդ տեղում է, իսկ Հայաստանը 3 միավորով 4-րդ տեղում է: