16 հոկտեմբերի 2012 - 19:06 AMT
Միրոսլավ Քլոզեն արժանացել է ՖԻՖԱ-ի հատուկ մրցանակին` fair play-ի համար

Հռոմեական «Լացիոյի» գերմանացի հարձակվող Միրոսլավ Քլոզեն արժանացել է ՖԻՖԱ-ի հատուկ մրցանակին` fair play-ի համար:

Իտալիայի առաջնությունում 5-րդ տուրում «Նապոլիի» դեմ խաղում Քլոզեն գնդակին ձեռքով էր հարվածել, սակայն հետո խոստովանել էր մրցավարին, որ խախտել է կանոնները: Դրվագը պատահել է 0:0 հաշվի ժամանակ, արդյունքում` նրանք պարտվել են 0:3 հաշվով:

«Մրցավարն ինձ հարցրեց, արդյոք ես ձեռքով էի հարվածել գնդակին: Ես խոստովանեցի, որ այո: Ես այդպես վարվեցի, քանի որ բազմաթիվ երիտասարդներ են հեռուստացույց դիտում, և ես պետք է օրինակ ծառայեմ նրանց համար»,-հայտարարել է Քլոզեն:

Ֆուտբոլիստն արդեն արժանացել էր այդ մրցանակին 2005թ` հանդես գալով «Վերդերի» կազմում, հաղորդում է rsport.ru-ն: