Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Սերգեյ Ստեպաշինի անձնական ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Սերգեյ Ստեպաշինի անձնական ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինին: Ինչպես հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը, Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը թույլ է տալիս բոլոր ոլորտներում զարգացնել դաշնակցային հարաբերություններն ու երկու բարեկամ երկրների միջև խորացնել ռազմավարական գործընկերությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Սերգեյ Ստեպաշինի անձնական ներդրումն այդ հարաբերությունների զարգացման գործում և կարևորել հաստատված աշխատանքային ծրագրերի շրջանակներում ՀՀ վերահսկիչ պալատի ու ՌԴ հաշվիչ պալատի միջև սերտ փոխգործակցությունը:

Սերգեյ Ստեպաշինը նշել է, որ երկու երկրների բարձրագույն վերահսկիչ կառույցները վերջին տարիներին բավականին արդյունավետ համագործակցում են, ակտիվ փոխշփումներ կան, և համագործակցության ծրագրի ու համատեղ վերահսկողության մասին ստորագրված փաստաթղթերի հիման վրա տարեցտարի խորացնում են հարաբերությունները:

ՌԴ հաշվիչ պալատի նախագահը վստահություն է հայտնել, որ Երևանում գործընկերոջ հետ հերթական հանդիպման և վաղը հրավիրվելիք երկու վերահսկիչ կառույցների համատեղ նիստի ընթացքում փոխգործակցության արդյունքների ամփոփումն ու հետագա ծրագրերի քննարկումները կնպաստեն ՀՀ վերահսկիչ պալատի և ՌԴ հաշվիչ պալատի միջև համագործակցության ընդլայնմանն ու հարաբերությունների առավել ամրապնդմանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---