17 հոկտեմբերի 2012 - 09:22 AMT
«Հայկական ժամանակ». Գազը կթանկանա

Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ չի բացառվում, որ հաջորդ տարվա ապրիլի մեկից Հայաստանում սպառողների համար գազի սակագինը կազմի մինչև 196 դրամ՝ գործող 132 դրամի փոխարեն:

«Եթե իրականանա ՌԴ-ի կողմից ՀՀ-ին մատակարարվող գազի գնի շուրջ այս պահին ընթացող բանակցություններում ռուսական կողմի առաջարկած գինը, ապա բնակչությանը մատակարարվող յուրաքանչյուր խմ գազի սակագինը կկազմի հենց 196 դրամ: Դա նշանակում է, որ ՌԴ-ն գազի գնի շուրջ ընթացող բանակցություններում առաջարկում է ՀՀ-ին՝ մատակարարվող հազար խմ գազի գինը դարձնել 330 դոլար, ներկայումս պաշտոնապես հայտարարվող 180 դոլարի փոխարեն (իրականում ներկայիս գինը մոտ 230 դոլար է):

Սակայն, ավելի հավանական է թվում, որ կողմերը կհամաձայնեն հազար խմ-ի դիմաց 250-260 դոլար գնի շուրջ: Այս դեպքում բնակչությանը վաճառվող գազի սակագինը, ըստ թերթի աղբյուրի, պետք է կազմի 163 դրամ:

Թե նշված տարբերակներից որի վրա կկանգնեն, կպարզվի հաջորդ տարվա գարնանը»,-գրում է թերթը: