17 հոկտեմբերի 2012 - 09:47 AMT
Օբաման հաղթել է նախընտրական բանավեճերի հերթական փուլում

ԱՄՆ հեռուստադիտողները Բարաք Օբամային ճանաչել են հերթական նախընտրական բանավեճի հաղթող, հաղորդում է CNN-ը:

Սա նոյեմբերի 6-ի նախագահական ընտրություններին նախորդող բանավեճերում դեմոկրատների առաջին հաղթանակն է: Հոկտեմբերի 3 և 12-ին կայացած բանավեճերի արդյունքում հաղթող էին ճանաչվել Միթ Ռոմնին ու Փոլ Ռայանը:

Օբամայի ելույթը դուր է եկել հեռուստադիտողների 46 տոկոսին, Ռոմնիինը` 39 տոկոսին: