17 հոկտեմբերի 2012 - 09:37 AMT
«ՉԻ». Ո՞ր կուսակցություններն են ինքնալուծարվելու նախագահական ընտրություններից հետո

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. «Կուլիսներում շրջանառվող նոր խոսակցությունների համաձայն` Բաղրամյան 26-ում որոշել են իրականացնել մի սցենար, համաձայն որի` 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո ՀՀ-ի քաղաքական դաշտում դեռևս «պատսպարված» իշխանամերձ կուսակցությունները պետք է ավտվոմատ գնան ինքնալուծարման ճանապարհով: Ըստ այդմ` որոշ քաղաքական ուժերի համար այս ընտրությունները վերջին փորձաշրջանն են լինելու` իրենց մասին հիշեցնելու, գուցեև «փրկվելու» առամուվ: Հնարավոր է, որ հիմնականում մի քանի հոգուց բաղկացած մինի կուսակցություններն արդեն զրկվեն իրենց հասանելիք իշխանական «հոնորարներից» ու այն բոլոր ֆինանսական հոսքերից, որոնց շնորհիվ կարողացել են գոնե իրենց «ֆուտլյարները» պահպանել:

Թերթը հավելում է, որ մեր իր ունեցած տեղեկությունների համաձայն, ՀՀԿ-ի «ընկեր և բարեկամ» համարվող որոշ կուսակցությունների ներսում արդեն իսկ փոխնախագահների մակարդակով լուրջ խժդժությունների ու դժգոհությունների ալիք է բարձրացել, որի ձայնը լսելի կդառնա ինչպես ԶԼՄ-ների, այնպես էլ նրանց մինչև օրս սնած-պահած իշխանությունների ինֆորմացիոն արտահոսքերի միջոցով»: