13 ապրիլի 2005 - 08:25 AMT
ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՆԱՏՕ-Ի ՈՒԺԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կոնգրեսում լսումների ժամանակ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար գեներալ Ջեյմս Ջոնսը հայտարարել է, որ «Կասպյան պաշտպանություն» նախաձեռնության իրականացման համար շատ բան արդեն արված է, հաղորդում է Day.az-ը: Գեներալի խոսքերով, «Կասպյան պաշտպանությունը» կապահովի Ադրբեջանի եւ Ղազախստանի օդային, ծովային եւ ցամաքային սահմանների անվտանգությունը: Պենտագոնը շարունակում է աշխատել այդ կոնցեպցիայի վրա 2003 թվականից: Ըստ այդ կոնցեպցիայի մերձկասպյան երկրներում, որոնք ներառված են ԱՄՆ ազդեցության ոլորտում, նախատեսվում է հատուկ նշանակության ուժերի եւ ոստիկանության ցանցի ձեւավորում: Ահաբեկիչների հարձակումները նավթային օբյեկտների եւ խողովակատարների վրա կչեզոքացվեն այդ ուժերի կողմից: Փաստորեն «Կասպյան պաշտպանությունը» կլինի ԱՄՆ Եվրոպական հրամնատարության առաջատար պահակակետը, որի կենտրոնակայանը կլինի Շտուտգարտում, որի պատասխանատվության գոտւմ է գտնվում Կասպիի տարածաշրջանը: «World Street Journal»-ը հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, որ «Կասպյան պաշտպանության» կենտրոնակայանը ապահովված կլինի ամենաժամանակակից ռադարներով, եւ կտեղակայվի Բաքվում: Կենտրոնակայանին ենթարկվող ուժերի հիմնական նպատակը կլինի Բաքու-Թբիլիս-Ջեյհան նավթատարի պաշտպանությունը ահաբեկիչներից: Բացի այդ «Կասպյան պաշտպանության» ուժերը կարող են գործի դրվել այնպիսի խնդիրների լուծմանը, ինչպիսիք են թմրանյութերի ապօրինի շրջանառությունը եւ զենքի մաքսանենգությունը: Մոտակա 10 տարիների ընթացքում ԱՄՆ կառավարությունը մտադիր է 100 միլիոն դոլար տրամադրել «Կասպյան պաշտպանության» բրիգադներ ստեղծելու համար: