17 հոկտեմբերի 2012 - 09:39 AMT
«ՀԺ». Օլիգարխների սուպերմարկետները ոչնչացնում են փոքր խանութները

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ միայն Երևանում գործում է 180 սուպերմարկետ, որոնցից 55-ը պատկանում են յոթ ընկերությունների: Սուպերմարկետներից ամենամեծ ցանցը՝ 30 առևտրի կենտրոն, ունի «Սթարը», բայց ամենամեծ առևտրի ծավալներն ունի «Երևան Սիթին»:

«Ըստ «Գելլափ ինտերնեյշնլ» ասոցիացիայի ՀՀ ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության փորձնական հետազոտությունների՝ հայ սպառողների 73,4 տոկոսը գնումները կատարում է սուպերմարկետներից: Սա երիցս ապացուցում է, որ հիմնականում օլիգարխներին պատկանող սուպերմարկետները Երևանում պարզապես ոչնչացնում են փոքր խանութները»,-գրում է թերթը: