17 հոկտեմբերի 2012 - 10:33 AMT
«Հայկական ժամանակ». Նոյեմբերի վերջին ՀՅԴ-ն կորոշի թեկնածուի հարցը

ՀՅԴ-ն իր արտահերթ Գերագույն ժողովն անելու է նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ վկայակոչելով Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին։

«Ինչպես տեղեկացրել էինք, դաշնակցությունը հենց այդ ժողովի ժամանակ էլ որոշելու է իր նախագահի թեկնածուի հարցը։ Հարցին՝ ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ դաշնակցության թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում կարող է լինել ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ԳՄ փոխներկայացուցիչը պատասխանել է. «Խնդրում եմ նկատի առնել այն, ինչ հնչում է դաշնակցության կողմից պաշտոնապես։ Մենք որոշում դեռ չունենք։ Վերջնական որոշումը կկայացվի ՀՅԴ արտահերթ Գերագույն ժողովի ժամանակ, եւ պարզ կլինի՝ դաշնակցությունը սեփական թեկնածուո՞վ կմասնակցի նախագահական ընտրություններին, թե՞ հնարավոր կլինի մեկ ընդհանուր քաղաքական պլատֆորմի շուրջ ունենալ միասնական թեկնածու»,- գրում է «Հայկական ժամանակը»։