Հայաստանը կմասնակցի Ռիմինիի զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին

Հայաստանը կմասնակցի Ռիմինիի զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Սույն թվականի հոկտեմբերի 18-20-ին Իտալիայի Ռիմինի քաղաքում տեղի կունենա «TTG INCONTRI» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանը կներկայացնի Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական 6 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ:

Այս տարի ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ 130 երկրներից 2000 զբոսաշրջային ընկերություններ: Նախորդ տարի ցուցահանդեսը հյուրընկալել էր շուրջ 49 հազար այցելու:

Իտալական շուկան Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության խթանման թիրախային ուղղություններից է, որի զարգացման համար ներդրված ջանքերն էական առաջընթաց են խոստանում:

Ուշագրավ է, որ Իտալիայից Հայաստան ներգնա զբոսաշրջության ոլորտում 2008-2011թթ. ժամանակահատվածում գրանցվել է մոտ 50 տոկոս աճ: Հաշվի առնելով տարեկան կտրվածքով աճի տեմպերը, 2012թ. նախատեսվում է իտալացի զբոսաշրջիկների Հայաստան այցելության մոտ 20 տոկոս աճ, հայտնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---