24 հուլիսի 2003 - 23:08 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՏԵՂԱԿԱՅՎԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ
Հավաքական անվտանգության պայմանագրի ռազմա-քաղաքական կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում որոշում է կայացվել Կովկասում, մասնավորապես Հայաստանում ՀԱՊԿ ռազմական խմբավորում տեղաբաշխելու մասին: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի «Նովոստի» լրատվական գործակալությունը, այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել ՀԱՊ անդամ-երկրների Հավաքական անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: