ՈւԵՖԱ-ն հաշվետու է եղել EURO-2012-ի ժամանակ դոպինգի դեմ պայքարի մասին

ՈւԵՖԱ-ն հաշվետու է եղել EURO-2012-ի ժամանակ դոպինգի դեմ պայքարի մասին

PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն հաշվետու է եղել 2012-ի Եվրոպայի առաջնության ժամանակ դոպինգի դեմ պայքարի մասին, նշելով, որ մրցաշարը զերծ է մնացել նմանատիպ խնդիրներից:

«Ֆուտբոլիստների, Լեհաստանում և Ուկրաինայում խաղացած հավաքականների բուժաշխատողների, ինչպես նաև հակադոպինգային թիմերի անդամների և փորձագետների ջանքերի շնորհիվ EURO-ն լիովին ազատ է եղել դոպինգից: Ֆուտբոլիստների մոտ ստուգել են բոլոր հնարավոր դոպինգ-միջոցների առկայությունը»,- ասվում է հայտարարությունում: Մրցաշարից առաջ և դրա ժամանակ դոպինգ-թեստն իր մեջ ներառել է բոլոր 16 հավաքականների ֆուտբոլիստների արյան և մեզի ստուգում: Այդ ընթացակարգը ղեկավարել է ՈւԵՖԱ դոպինգ-հսկողության սպաների խումբը, որի մեջ մտնում են բժիշկներ ողջ Եվրոպայից:

«Խաղացողների հետ խնդիրներ չեն եղել: Բոլոր ֆուտբոլիստներն իրենց շատ կոռեկտ են պահել: Բայց այդ ամենն այն պատճառով, որ մենք շատ ժամանակ և ռեսուրսներ ենք ծախսել թիմերին և խաղացողներին ուսուցանելու համար: Մենք հայտարարել ենք նրանց, որ հակադոպինգային ծրագիրը EURO-2012-ի կարևոր մաս է»,- ՈՒԵՖԱ-ի հակադոպինգային բաժնի ղեկավար Մարկ Վույամոզի խոսքերը հաղորդում է sport-express.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---