13 ապրիլի 2005 - 11:14 AMT
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ ՎՆԱՍ ԿՀԱՍՑՆԻ ՈՉ ՄԻԱՅՆ ԹՈՒՐՔ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ, ԱՅԼ ՆԱԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
Գերմանիայի խորհրդարանում ներկայացված Հայկական հարցի վերաբերյալ օրինագիծը «ապատեղեկատվություն է»: Այս մասին հայտարարել են Եվրամիությանն անդամակցելու հարցերով Թուրքիայի խորհրդարանական հանձնաժողովում, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Գերմանացի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ նրանց թուրք գործընկերները, մասնավորապես, հայտարարել են, որ փաստաթղթում չկա ոչ մի նախադասություն, որը չբովանդակի «կեղծ տեղեկություն հայերի նկատմամբ իրականացրած գործողությունների մասին»: Նրա խոսքերով` թուրք- գերմանական կապերը կարող են խիստ տուժել, եթե նման կարգի սխալներ տեղ գտնեն օրենքում: «Մենք գերմանացի պատգամավորներին հստակ ասել ենք, որ այդ օրինագիծը վնաս կհասցնի ինչպես դրա հեղինակին` Սոցիալ-ժողովրդավարական կուսակցությանը, այնպես էլ թուրք- գերմանական եւ հայ-թուրքական հարաբերություններին»,- հայտարարել է Թուրքիայի Միլի մեջլիսի հանձնաժողովի նախագահ Յակիսը: