13 ապրիլի 2005 - 11:42 AMT
ԲԱՔՎՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Կասպիական տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար ԱՄՆ չի նախատեսում ռազմակայաններ տեղաբաշխել Ադրբեջանի տարածքում: Այդ մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Ռինո Հառնիշը: Նրա խոսքերով` նախօրեին Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարներ Սաֆար Աբիեւի եւ Դոնալդ Ռամսֆելդի միջեւ կայացած հանդիպմանը քննարկվել են հակաահաբեկչական կոալիցիայի շրջանակներում երկկողմ համագործակցության եւ ՆԱՏՕ-ին Ադրբեջանի ինտեգրմանն աջակցելու հարցերը: