«Հարսնաքարի» գործով նիստը շարունակվում է. Ամբաստանյալների փաստաբանները պահանջում են արգելել դատական նիստի լուսաբանումը

«Հարսնաքարի» գործով նիստը շարունակվում է. Ամբաստանյալների փաստաբանները պահանջում են արգելել դատական նիստի լուսաբանումը

PanARMENIAN.Net - Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ընթացող «Հարսնաքարի» գործով դատական նիստը վերսկսվեց ամբաստանյալների պաշտպանների՝ դատական նիստը լուսաբանել արգելելու մասին միջնորդությամբ: Նրանց խոսքով` լրատվամիջոցները դատական գործին և, մասնավորապես, ամբաստանյալներին անդրադառնում են՝ հաշվի չառնելով անմեղության կանխավարկածը՝ նրանց ներկայացնելով որպես հանցագործ: Դատախազը և տուժողների ներկայացուցիչները առարկեցին, դատարանը մերժեց միջնորդությունը: Դատարանը որոշեց դատավարության մյուս փուլերում անդրադառնալ միջնորդությանը, եթե հարկ լինի: Արտահայտելով իրենց դիրքորոշումը՝ տուժող կողմի ներկայացուցիչները հրապարակեցին 20 կետից բաղկացած միջնորդությանը, ամբաստանյալների պաշտպանները համաձայնեցին դատախազի դիրքորոշմանը, ըստ որի՝ միջնորդության որոշ կետեր պետք է մերժվեն, որոշները՝ հետաձգվեն: Միայն մի կետի մասով, այն է՝ կենսաբանական-մասնիկաբանական փորձաքննություն անցկացնելու մասով, ամբաստանյալների պատպանները միացան միջնորդությանը:

Դատարան այժմ հեռացել է խորհրդակցությանների դահլիճ ՝տուժող կողմի ներկայացրած միջնորդության մասով որոշում կայացնելու:Որոշումը կհրապարակվի մեկ ժամից:

Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, կալանավորվել էր 6 մարդ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---