Արմեն Աշոտյան. 6 տարի անց Օսկանյանը ռևանշի փորձ է անում

Արմեն Աշոտյան. 6 տարի անց Օսկանյանը ռևանշի փորձ է անում

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ևս անդրադարձել է Վարդան Օսկանյանի այսօրվա գրառմանը: Նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել է .«Գաղտնիք չէ, որ 2006-2007 թթ այդ պահին դեռևս գործող ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանը ՀՀ Նախագահ դառնալու հույսեր ուներ և ջանքեր էր գործադրում:

2006 թվականի աշնանը Նիկոլ Փաշինյանին տրված հարցազրույցը քաղաքական շրջանակների կողմից ընկալվեց որպես նախագահական ամբիցիաների անթաքույց հայտ: Եվ այդ ժամանակ ՀՀ Կառավարության գործող անդամն իրեն թույլ էր տալիս արտահայտություններ, որոնցից հետո իրեն հարգող ցանկացած պաշտոնյա պետք է հրաժարական տար և անողոք պայքար մղեր «ռեժիմի» դեմ:

Բայց արի ու տես, որ չէ, նա շարունակեց պաշտոնավարել ևս 1.5 տարի` մաս կազմելով այն Կառավորության, որից այսքան «դժգոհ էր»:

Այն ժամանակ չստացվեց:

6 տարի անց պարոն Օսկանյանը ռևանշի փորձ է անում: Իր «մարտնչող» հոգին ոչ մի կերպ չի համակերպվում անձնական ամբիցիաների անփառունակ ընթացքի հետ:

Այս անգամ ևս նա «ուսեր» է փնտրում, այլոց հեղինակությունն ու քաղաքական կապիտալը սեփական քաղաքական հուշարձանի պատվանդան դարձնելու համար:

Աներկբա է, որ կրկին ապարդյուն:

Որովհետև հայ հասարակությունն, ինչպես և ամերիկյանը, լուզերներ չի սիրում»:

Նշենք, որ այսօր ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն այսօր անդրադարձել է այն բարեփոխումներին , որոնք այժմ կենսական են Հայաստանի համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---