42 տարի առաջ անհետացած պոպ-արտ ոճի նկարը վերադարձվել է տիրոջը

42 տարի առաջ անհետացած պոպ-արտ ոճի նկարը վերադարձվել է տիրոջը

PanARMENIAN.Net - Պոպ-արտի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկի` Ռոյ Լիխտենշտեյնի «Էլեկտրալար» նկարը հոկտեմբերի 16-ին վերադարձվել է իր օրինական տիրոջը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse:

Նկարը հայտնաբերվել է օգոստոսին` դրա անհետանալուց 42 տարի անց, և վերադարձվել Բարբարա Բերտոցցի Կաստելլիին: Նկարը ձեռք է բերվել վերջինիս ամուսնու կողմից` 1960-ական թվականներին` 750 հազար դոլարի դիմաց: Ներկայումս նկարը գնահատվում է 4 մլն դոլար:

«Էլեկտրալարը» նկարվել է 1961թ և ցուցադրվել է ընդամենը մեկ անգամ Նյու Յորքի Ժամանակակից արվեստների թանգարանում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---