Նիգերիայում առևանգվել են ռուս ծովագնացներ

Նիգերիայում առևանգվել են ռուս ծովագնացներ

PanARMENIAN.Net - 6 ռուս ծովագնացներ և Էստոնիայի մեկ քաղաքացի առևանգվել են Նիգեր գետի դելտայում: Ինչպես հաղորդել է Ռոյթերս գործակալությունը, միջադեպը պատահել է երկուշաբթի օրը Նիգերիայի հարավում:

Նիգեր գետի դելտայի ազատագրման շարժման ապստամբները հարձակվել են ֆրանսիական «Բուրբոն» ընկերության նավի վրա, որը սարքավորումներ է մատակարարում նավթային արդյունաբերությանը: Ընկերության ներկայացուցիչը հաղորդել է, որ անձնակազմի մյուս 9 անդամները կարողացել են թաքնվել և հասնել Նիգերի Օն նավահանգիստ:

Մանրամասները ճշտվում են:

Արդեն 6 տարիների ընթացքում այս շրջանում գործում է ապստամբ ՆԴԱՇ խմբավորումը: Խմբավորման անդամներն առևանգում են նավթային ընկերությունների աշխատակիցներին և դիվերսիաներ իրականացնում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---