Սիրիական ԶԼՄ-ներ. Հաշտեցման համար խոչընդոտ է զինված ընդդիմության միասնական հարամանատարության բացակայությունը

Սիրիական ԶԼՄ-ներ. Հաշտեցման համար խոչընդոտ է զինված ընդդիմության միասնական հարամանատարության բացակայությունը

PanARMENIAN.Net - Սիրիայում հաշտությանը և հրադարի կնքմանը խոչընդոտող միակ հանգամանքն այն է, որ զինված ընդդիմությունը չունի միասնական հրամանատարություն, որը կկարողանար համաձայնագիր ստորագրել, չորեքշաբթի օրը գրում է սիրիական կառավարական «Աս-Սաուրա» պարբերականը:

«Մի կողմից կա պետություն, որը ներկայացնում է կառավարությունը, և կա բանակ, իսկ ով է ներկայացնում մյուս կողմը»,-ասվում է պարբերականում:

ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին Իրան կատարած այցի ժամանակ սիրիական կառավարությանն ու ընդդիմությանն առաջարկել է դադարեցնել կրակը` հոկտեմբերի 26-ին սկսվող մահմեդական Իդ ալ-Ադհա տոնի ընթացքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---