ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿ. ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ԱՆԼՈՒՐՋ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻՆ

PanARMENIAN.Net - Նախօրեին Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովը ընդունել է ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության գծով ներկայացուցիչ Միկլոշ Խարաշտիին: Մ.Ալեսքերովը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, հաղորդել է, որ «այդ խնդիրը լուրջ խոչընդոտներ է ստեղծում Ադրբեջանի զարգացման եւ բարգավաճման համար, միջազգային կազմակերպությունները, այդ թվում եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը, անլուրջ են վերաբերվում խնդրին»: «Ես գտնում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ակտիվացնի իր ջանքերը, լուրջ պատժամիջոցներ կիրառի օկուպանտի հանդեպ եւ հասնի հակամարտության արդարացի լուծմանը: ԵԱՀԿ մարդու իրավունքների կոմիտեն նույնպես չպետք է անտարբեր մնա դրա հանդեպ եւ ասի իր խոսքը»,-ընդգծել է Մ.Ալեսքերովը: Խարաշտին հաղորդել է, որ Լեռնայի Ղարաբաղի խնդիրը ԵԱՀԿ ուշադրության կենտրոնում է: «Ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, օգտագործելով իր հնարավարությունները եւ հեղինակությունը, պետք է հասնի հակամարտության կարգավորմանը: Հուսով եմ, որ մոտ օրերս դուք կզգաք ԵԱՀԿ գործունեության մեջ դրկան փոփոխություններ»,-ասել է Մ.Խարաշտին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---