Պեկինը դեմ է հանդես գալիս Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների ընդունմանը

Պեկինը դեմ է հանդես գալիս Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների ընդունմանը

PanARMENIAN.Net - Պեկինը դեմ է հանդես գալիս Արևմուտքի կողմից նոր պատժամիջոցների ընդունմանը, որոնց նպատակն է կանգնեցնել Իրանի միջուկային ծրագրի մշակումը: ԱՄՆ-ն և Եվրոպան համոզված են, որ Իսլամական Հանրապետությունը աշխատում է ատոմային ռումբի ստեղծման վրա: Սակայն Թեհրանը հերքում է իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները: Այս մասին հաղորդում է MIGnews-ը:

Հիշեցնենք, որ ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում որոշում է կայացրել խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները:

Նոր սահմանափակումները կվերաբերեն բանկային համակրգին, արդյունաբերությանը և նավագնացությանը: Ըստ փորձագետների, դա խստագույնս կանդրադառնա երկրի տնտեսության վրա:

Չինաստանը իրանական նավթի խոշորագույն սպառողներից է: Ռուսաստանն ու Չինաստանը արդեն բազմիցս դեմ են հանդես եկել պատժամիջոցներին և առաջարկել խնդիրը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---