ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը կարող է սահմանվել ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով

PanARMENIAN.Net - «Դատախազության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ քննարկվեց սեպտեմբերի 17-ին Հակոբ Հակոբյանի նախագահությամբ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Նախագծով առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը` յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով սահմանելու վերաբերյալ ժամանակավոր բնույթ ունեցող նորմատիվ իրավական ակտի գործողության ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով` մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը: Այս օրենքի ընդունումը նպատակ է հետապնդում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը սահմանել ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով:

Նիստում քննարկվեց նաև «Բռնադատվածների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում վարկերը կտրամադրեն առևտրային բանկերը` համապատասխան գրավի դիմաց, ինչը կնվազեցնի վարկի մարման ռիսկի գործակիցը, իսկ վարկերի տոկոսագումարները բանկերին կփոխհատուցվեն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, ինչը մասամբ կթեթևացնի քաղաքացու վարկային բեռը:

Նիստում ներկայացվեցին կառավարության հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը և դրանց կից նախագծերի փաթեթները:

Օրենքի նախագծերը դրական եզրակացություն ստացան` ընդգրկվելու ԱԺ հինգերորդ գումարման երկրորդ նստաշրջանի և հոկտեմբերի 22-25-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---