ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ ՌԱՅԴ ՔԱՂԱՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԿՈՉ ԱՆԵԼՈՎ ԵՐԿՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՏԵՎԵԼ ԱՅԴ ՕՐԻՆԱԿԻՆ

PanARMENIAN.Net - Ավստրալիայում Ռայդ քաղաքի խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` միեւնույն ժամանակ կոչ անելով երկրի կառավարությանը հետեւել այդ օրինակին: «Որպես քաղսովետի ազգությամբ առաջին հայ անդամ եւ որպես ցեղասպանություն ապրածների որդի, ես հպարտ եմ ցեղասպանության ճանաչման փաստով: Դա վկայում է այն մասին, որ տվյալ հանցագործությունը երբեք չի մոռացվի եւ մենք ամեն հնարավոր բան կանենք, որպեսզի կանխենք դրա կրկնությունն ապագայում»,- հայտարարել է քաղխորհրդի անդամ Սարգիս Իեդելյանը: Ռայդի քաղխորհուրդը որոշել է 2005 թվականը հայտարարել Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի տարի, ամեն տարի նշել ապրիլի 24-ը որպես ցեղասպանության զոհերի հիշատակի օր, դատապարտել հայերի ցեղասպանությունը եւ ցեղասպանության այլ դրսեւորումներ, կոչ անել Ավստրալիայի կառավարությանը, որպեսզի այն դատապարտի Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ հայ ժողովրդի հանդեպ իրականացրած հանցագործության հերքման ցանկացած փորձ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---