18 հոկտեմբերի 2012 - 09:39 AMT
«Ժողովուրդ». Սամվել Ալեքսանյանը էթիկայի հանձնաժողովի նիստին չեկավ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այդպես էլ չի ներկայացել նախօրեին տեղի ունեցած Աժ էթիկայի հանձնաժողովի նիստին ու որևէ պարզաբանում չի տվել գործընկերներին: Հիշեցնենք, որ նրա դեմ էթիկայի հանձնաժողով բողոք էր ներկայացրել ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին, քանի որ պատգամավորը ԱԺ-ի մոտ բողոքի ակցիայի ժամանակ նրա ձեռքից խլել էր ցուցապաստառներից մեկը:

Ի դեպ, մինչ այդ էթիկայի հանձնաժողովը քննարկել էր Աժ ևս երեք պատգամավորների՝ Արծվիկ Մինասյանի, Էդուարդ Շարմազանովի ու Կարո Կարապետյանի դեմ ներկայացված բողոքները: Թեև անցել է տևական ժամանակ, սակայն նրանց վերաբերյալ որևէ որոշում չկա:

Մեկնաբանությունների համար թերթը դիմել է հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանին, սակայն նա օգնականի միջոցով խորհուրդ է տվել հարցն ուղղել ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանին: Վերջինս էլ իր հերթին չի պատասխանել հարցին: