18 հոկտեմբերի 2012 - 11:30 AMT
Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածին

Իսրայելական ՌՕՈւ-ն հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը օդային հարվածներ է հասցրել Գազայի հատվածի տարածքին, հաղորդում է Lenta.ru-ն` հղելով France-Presse գործակալությանը:

Իսրայելական ՌՕՈւ-ի` ՀԱՄԱՍ-ի գրոհայինների բազայի վրա նպատակաուղղված օդային հարվածից ոչ ոք չի տուժել:

Իսրայելցի զինվորականները հաստատել են հարձակման փաստը, հավելելով, որ դրա նպատակն էր ՀԱՄԱՍ շարժման բազան: Նրանց խոսքով հարվածի պատճառը գրոհայինների հարձակումն էր, որը նախորդել է օդային հարվածին: Գրոհի արդյունքում ոչնչացվել էր Իսրայելի հարավում տեղակայված բնակելի տուն: