18 հոկտեմբերի 2012 - 11:57 AMT
Զլատան Իբրահիմովիչը դարձել է Golden Foot մրցանակի հաղթող, որը հանձնվում է 29 տարեկանից բարձր ֆուտբոլիստներին

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դարձել է Golden Foot մրցանակի հաղթող, որը հանձնվում է 29 տարեկանից բարձր ֆուտբոլիստներին:

31-ամյա Իբրահիմովիչից բացի 2012-ին Golden Foot-ին հավակնում էին Թուրինի «Յուվենտուսի» 33-ամյա կիսապաշտպան Անդրեա Պիրլոն, «Չելսիի» նախկին 34-ամյա հարձակվող Դիդյե Դրոգբան և «Ռեալի» նախկին հարձակվող 35-ամյա Ռաուլը: Իբրահիմովիչը եզակի ձեռքբերումներ ունի` 8 խաղաշրջան շարունակ նա դարձել է երկրի չեմպիոն, որտեղ նա խաղացել է (2004-2011թթ.): Նա հաղթանակ է տարել Շվեդիայի առաջնությունում «Մալմայի» հետ, Նիդերլանդներում` «Այաքսի» հետ, Իտալիայում` «Յուվենտուսի», «Ինտերի» և «Միլանի» հետ, Իսպանիայում` «Բարսելոնայի» հետ խաղերում:

Իբրահիմովիչը դարձել է Golden Foot 10-րդ հաղթողը: Ավելի վաղ մրցանակ են ստացել Ռոբերտո Բաջոն, Պավել Նեդվեդը, Անդրեյ Շևչենկոն, Ռոնալդոն, Ալեսանդրո դել Պյերոն, Ռոբերտո Կառլոսը, Ֆրանչեսկո Տոտին և Ռայան Գիգզը, հաղորդում է Lenta.ru-ն: