18 հոկտեմբերի 2012 - 11:02 AMT
Սոչիի Օլիմպիադան կբացեն ջրահարսերը, դյուցազունները և Պետրոս Առաջինը

2014թ Սոչիի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 7-ին: Այն կբացեն ջրահարսերը, դյուցազունները և Պետրոս Առաջինը:

Շոուն տեղի կունենա 3 բեմերում: Ամբողջ արարողությունը բաղկացած կլինի 9 փուլերից` յուրաքանչյուրը կպատմի ռուսական պատմության տարբեր փուլերի մասին: Այս մասին հաղորդում է sovsport.ru-ն: Արարողության ավարտը կնշանավորվի օլիմպիական կրակի հայտնվելով: