Շիֆ. Արցախի ժողովուրդը չպետք է ընկնի Ալիևի ձեռքը, որը, ներում շնորհելով մարդասպանին, իր իսկական դեմքը ցույց տվեց

Շիֆ. Արցախի ժողովուրդը չպետք է ընկնի Ալիևի ձեռքը, որը, ներում շնորհելով մարդասպանին, իր իսկական դեմքը ցույց տվեց

PanARMENIAN.Net - Եթե ԱՄՆ-ն ու ՄԽ մյուս երկրները կոնկրետ ջանքեր չգործադրեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու համար՝ Արցախի ժողովրդի կամարտահայտության հիման վրա, ռազմական գործողությունների վերսկսման հեռանկարները գնալով ավելի իրական կդառնան: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը:

Ըստ նրա, այդ խնդրի լուծումը բխում է համընդհանուր շահերից և այն պետք է 2013թ. դիվանագիտական առաջնահերթություն դառնա:

Պատերազմի և տնտեսական մեկուսացման տարիները լուրջ խոչընդոտ էին Լեռնային Ղարաբաղի զարգացման ճանապարհին: ԱՄՆ հայ համայնքի աջակցությամբ ես պայքարում էի Արցախի համար օգնության ծավալների ավելացման օգտին: Եվ թեև ես հասա հաջողության, և բյուջեում ընդգրկվեց 5 մլն դոլարի օգնությանը հաջորդ ֆինանսական տարվա համար, իրական օգնությունը շատ ավելի մեծ պետք է լինի»,-ասել է Ադամ Շիֆը:

Շիֆը հավելել է նաև, որ հզոր, անկախ Արցախի ստեղծումը միայն խնդրի կեսն է: Ադրբեջանը պետք է հասկանա, որ նրա գործողությունների գինը շատ մեծ կարող է լինել: Ադրբեջանը ռազմական օգնություն է ստանում ԱՄՆ-ից ոչ թե միջոցների կարիքը ունենալու համար, այլ այն պատճառով, որ դա հանդիսանում է երկկողմ սերտ հարաբերությունների դրսևորում: Նվազեցնելով ռազմական օգնությունն Ադրբեջանին՝ ԱՄՆ-ն իր բացասական վերաբերմունքը ցույց կտա Բաքվում մարդասպանին ազատ արձակելուն, ինչպես նաև կհիշեցնի Ալիևին, որ հանգիստ չի ընկալելու ագրեսիայի դրսևորումները Հայաստանի կամ Արցախի հանդեպ:

Արցախի ժողովուրդը՝ հիմնականում հայ և քրիստոնյա, չպետք է ընկնի Ալիևի ձեռքը: Ներելով մարդասպանին և իր իսկական դեմքը ցույց տալով աշխարհին՝ նա և իր երկիրը ամենահամոզիչ ապացույցները ներկայացրեցին Արցախի անկախության շուտափույթ ճանաչման օգտին, եզրակացրել է Ադամ Շիֆը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---