18 հոկտեմբերի 2012 - 12:18 AMT
Սոչիում Օլիմպիական խաղերի հակադոպինգային կենտրոնը պլանավորվում է բացել նոյեմբերին

Հակադոպինգային կենտրոնը, որը կառուցվում է Մոսկվայի կենտրոնում 2014-ի ձմեռային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի նախապատրաստության շրջանակներում, պլանավորվում է շահագործման հանձնել նոյեմբերին:

Կենտրոնը նախատեսված է կենսաբանական հեղուկների լաբորատոր-դիագնոստիկ հետազոտությունների անցկացման համար` արգելված նյութերի առկայությունը (անաբոլիկ, թմրանյութեր, հոգեմետ նյութեր) ստուգելու համար:

Ենթադրվում է, որ այստեղ կանցկացվեն դոպինգի հատուկ հետազոտություններ Օլիմպիադայի անցկացման ժամանակ: Կենտրոնի քառահարկ շենքի ընդհանուր մակերեսը կազմում է 4,5 հազար քմ, հաղորդում է rsport.ru-ն: