18 հոկտեմբերի 2012 - 11:15 AMT
Իրանցի Մանսուր Արբաբսիարը խոստովանել է, որ ծրագրել էր Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանությունը

Իրանցի Մանսուր Արբաբսիարը, ով մեղադրվում էր Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանության կազմակերպման մեջ, երեկ Նյու Յորքի դատարանում խոստովանել է, որ մեղավոր է սպանությունը ծրագրելու մեջ, հաղորդում է Lenta.ru-ն` հղելով Agence France-Presse-ին:

Նրան սպառնում է 25 տարի ազատազրկում:

Արբաբսիարի խոսքով, ինքը հանցակիցների հետ 1.5 մլն դոլարի դիմաց վարձել է թմրավաճառի, ով, ըստ նախնական ծրագրի, պետք է առևանգեր սաուդցի դեսպանին: Հետո ծարգիրը փոխվել է և որոշում է կայացվել պայթյուն կազմակերպել ռեստորանում, որն այցելում էր դեսպանը:

Դեսպանի վրա հարձակումը կանխելու մասին ամերիկյան հատուկ ծառայությունները հաղորդել են 2011թ հոկտեմբերի 11-ին: