ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ԿՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ տեղեկություն չունի ԱՄՆ Պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի Հարավային Կովկասի երկրներ այցի մասին, տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը: Միեւնույն ժամանակ, ադրբեջանական ԶԼՄ-ները պնդում են, որ Կոնդոլիզա Ռայսը կայցելի հարավկովկասյան հանրապետություններ մայիսի առաջին տասնօրյակում: Տեղեկության համաձայն` Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի ղեկավարությունների հետ հանդիպման ժամանակ Կոնդոլիզա Ռայսը մտադիր է քննարկել ԱՄՆ եւ Հարավային Կովկասի երկրների երկկողմ հարաբերություններին, ժողովրդավարությանը, ռազմա-քաղաքական համագործակցությանը եւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր: ԱՄՆ Պետքարտուղարն Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարությունների հետ հանդիպման ժամանակ մանրամասնորեն կանդրադառնա ղարաբաղյան հիմնախնրի լուծման հարցերին:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---