Ալեքս Միսկիրտչյանը տիտղոսի պարտադիր պաշտպանության մենամարտ կանցկացնի Անդրեաս Էվենսենի հետ

Ալեքս Միսկիրտչյանը տիտղոսի պարտադիր պաշտպանության մենամարտ կանցկացնի Անդրեաս Էվենսենի հետ

PanARMENIAN.Net - Կիսաթեթև քաշային կարգում EBU վարկածով Եվրոպայի չեմպիոն Ալեքս Միսկիրտչյանը (21-2-1, 7 KO) տիտղոսի պարտադիր պաշտպանության մենամարտ կանցկացնի Անդրեաս Էվենսենի հետ (16-2-0, 1 КО):

EBU-ն պարտավորեցրել է բռնցքամարտիկների թիմերին պայմանավորվել մարտի մասին մինչև նոյեմբերի 3-ը, հակառակ դեպքում կանցկացվեն փրոմոութերական սակարկություններ մենամարտի կազմակերպման իրավունքի համար:

Նշեքն, որ ավելի վաղ նախատեսված էր Միսկիրտչյանի կամավոր պաշտպանությունը իտալացի Սաուտ Լացեի հետ մենամարտում, սակայն մենամարտը ստիպված եղան չեղյալ հայտարարել չեմպիոնի հիվանդության պատճառով, հաղորդում է championat.com.-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---