«Զվարթնոցը» կրկին չի սպասարկում «Արմավիա» ավիաընկերության չվերթները պարտքերի պատճառով18 հոկտեմբերի 2012 - 12:59 AMT PanARMENIAN.Net - «Միջազգային օդանավակայաններ-Արմենիա» ՓԲԸ-ն («Զվարթնոց») հոկտեմբերի 18-ի առավոտյան կրկին դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է օդանավակայանի մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը: «Իրավիճակը կփոխվի, եթե ավիաընկերությունը քայլեր ձեռնարկի կուտակված պարտքերի նվազեցման ուղղությամբ»,- ընդգծել է նա: Նախօրեին «Զվարթնոցը» 4:30-ին վերսկսել է «Արմավիա» ավիափոխադրողի չվերթների սպասարկումը: Սակայն դեռ երեկ ասվել է, որ հոկտեմբերի 18-ին պարզ կլինի «Արմավիայի» չվերթների սպասարկման հետ կապված հետագա իրավիճակը: Ավիաընկերությունը հաղորդել է, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կողմից «Արմավիայի» չվերթների սպասարկման դադարեցումը կապված է նրա հետ, որ «Զվարթնոցի» ղեկավարությանը դուր չի եղել ավիաընկերության նոր բաժնետերը: «Զվարթնոցում» արդեն պնդում են, որ չվերթների սպասարկումը դադարեցվել է պարտքերի պատճառով. Ընկերության պարտքի չափը գերազանցել է նախօրոք համաձայնեցված գումարն ավելի քան 1 մլն դրամով, իսկ «Արմավիայի» ընդհանուր պարտքը կազմում է 3.360 մլն դոլար: Ավելի վաղ հայկական մամուլում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ «Արմավիա» ավիաընկերությունը մտադիր է գնել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, ում տնօրինության տակ է գտնվում «Զվարթնոց» օդանավակայանը կամ Հայաստանի նախագահի փեսա Միքայել Մինասյանը: Ավելի ուշ Էռենկյանը հերքեց այդ լուրերը: «Ես ամենևին չեմ պատրաստվում գնել «Արմավիա» ավիաընկերությունը»,- լրագրողներին ասել է նա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |