18 հոկտեմբերի 2012 - 13:24 AMT
Հունաստանը կստանա նոր վարկ` 31,5 մլրդ եվրո

Հունաստանին ֆինանսական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին սկզբունքային որոշումն արդեն ընդունվել է, 31,5 մլրդ եվրոյի չափով հաջորդ տրանշը կփոխանցվի նոյեմբերից ոչ ուշ, հաղորդում է գերմանական Spiegel ամսագրի կայքը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն, վարկի տրամադրման օգտին հանդես են եկել Գերմանիան և Ֆրանսիան: Այդ որոշման մասին պաշտոնապես պետք է հայտարարի վարկատուների եռյակը (Եվրահնանձնաժողով, ԵԿԲ և ԱՄՀ): Բեռլինը և Փարիզը պնդում են, որ փողերը փոխանցվեն հատուկ հաշվի, որից միջոցները կարող են գնալ միայն տոկոսների վճարմանը և վարկերի մարմանը:

Spigel-ը հաղորդում է, որ Գերմանիան և Ֆրանսիան պահանջում են միջոցների ծախսելու վրա հսկողության բարելավում, մասնավորապես, երկրի ֆինանսների նախարարին լրացուցիչ լիազորությունների տրամադրում:

Նախօրեին վարկատուների եռյակի առաքելությունն ավարտել է Աթենքում իր աշխատանքի հերթական փուլը` չլուծված թողնելով աշխատանքային օրենսդրության և հունական պետական հատվածում կրճատումների հարցերը: