ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում իր աշխատանքն է սկսել Իրանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների առաջին համատեղ նիստը, որտեղ պետք է քննարկվեն երկու երկրների քաղաքացիներին առնչվող հյուպատոսական հարցեր: Բանակցությունների առաջին օրվա ընթացքում երկու երկրների հյուպատոսական ծառայության ներկայացուցիչները կարեւորել են նման հանդիպումների պարբերաբար անցկացումը` նկատի ունենալով Իրանի եւ Հայաստանի բարիդրացիական հարաբերությունները եւ երկու պետությունների քաղաքացիների զգալի տեղաշարժը: Իրանի եւ Հայաստանի դիվանագիտական գերատեսչությունների ներկայացուցիչների նիստը կտեւի երկու օր: Այդ ընթացքում ենթադրվում է նաեւ քննարկել տարբեր սոցիալական, երկու երկրներում արտասահմանայն քաղաքացիների բնակեցման հարցեր, վիզաների տրման խնդիրները, արտասահմանյան ուսանողների խնդիրները, ինչպես նաեւ սահմանամերձ տրանսպորտին առնչվող հարցեր: Իրանի պատվիրակությունը` ԻԻՀ ԱԳՆ հյուպատոսական գերատեսչության տնօրեն Ռասուլ Մոհաջերի գլխավորությամբ ներկայումս այցով գտնվում է Երեւանում: Երկրում գտնվելու ընթացքում պատվիրակությունը մտադիր է հանդիպումներ անցկացնել նաեւ Հայաստանի այլ պաշտոնական անձանց հետ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---