18 հոկտեմբերի 2012 - 13:54 AMT
Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն 2012թ պետբյուջեի կատարողականի վերաբերյալ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2012թ պետբյուջեի կատարողականի և 2013թ պետական բյուջեի ձևավորման հետ կապված հարցերին:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետական բյուջեն պետք է ապահովի պետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ողղությունները, լինի հավասարակշռված և պահպանի սոցիալական ուղղվածությունը: Նախագահը նշել է, որ նման մոտեցումն ապացուցել է իր արդյունավետությունը և հնարավորություն տվել իրականացնել ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրեր:

Նախագահը կարևորել է նաև բյուջետային միջոցների նպատակային օգտագործումը և այդ գործընթացի հանդեպ վերահսկողության պատշաճ մակարդակի ապահովումը:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: