ՈՒՂԻՂ ՏԱՍԸ ՏԱՐԻ ԱՌԱՋ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - 1995 թվականի ապրիլի 14-ին ընդունվել է ՌԴ Պետդումայի «1915-1922 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին» հայտարարությունը, տեղեկացնում է «Ռուսկի սեւեռ» գործակալությունը: Զանգվածային ոչնչացումը եւ տեղահանումը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջն է, որը ծանր հետք է թողել ոչ միայն նրա հետագա պատմության, այլեւ նրա ազգային ինքնագիտակցության վրա: 1915-1923 թվականների ընթացքում ոչնչացվել է ավելի քան 1,5 մլն հայ, կոտորածից փրկված 600 հազարը տարածվել են տարբեր երկրներով: Արդեն շատ տարիներ աշխարհի հայերը ձգտում են, որպեսզի միջազգային հանրությունը պաշտոնապես եւ անվերապահորեն ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանզի մարդկության դեմ այդքան ծանր հանցագործությունը չի կարող ունենալ վաղեմության ժամկետ: Ցեղասպանության փաստն առաջինը ճանաչել են Արգենտինան եւ Ուրուգվայը 1965 թվականին: Ավելի ուշ ցեղասպանությունը դատապարտել են Կիպրոսի (1990 թ.), Ռուսաստանի (1995), Հունաստանի (1996 թ.), Լիվանի (1997 թ.), Բելգիայի (1998 թ.) խորհրդարանները: 2000 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Իտալիայի եւ Ֆրանսիայի խորհրդարանները, ինչպես նաեւ Վատիկանի պապ Հովհաննես Պողոս երկրորդը: Ցեղասպանությունը ճանաչել են ԱՄՆ 50 նահանգներից 29-ում: 2000 թվականի նոյեմբերի 15-ին Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, որտեղ Թուրքիայից պահանջում է ճանաչել ցեղասպանության փաստը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---