18 հոկտեմբերի 2012 - 15:45 AMT
Իրանի նախագահը սատարել է ՄԱԿ և ԱՊԼ բանագնացի առաջարկին` Սիրիայում բռնությունը դադարեցնելու մասին

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չորեքշաբթի օրը սատարել է ՄԱԿ և ԱՊՀ բանագնաց Լահդար Բրահիմիի առաջարկին, ով կոչ է արել սիրիական իշխանություններին և ընդդիմությանը դադարեցնել կրակը Իդ ալ Ադհա մահմեդական տոնի շրջանում, հաղորդում է իրանական Press Tv հեռուստաալիքը:

«Մեր կարծիքով, հրադադարը և ազատ ընտրություններ անցկացնելու մասին երկխոսություն սկսելը ճիշտ որոշում է»,- հայտարարել է նախագահը:

Հոկտեմբերի 26-ին սկսվող Իդ ալ Ադհա մահմեդական տոնի շրջանում հրադադարի առաջարկով Սիրիայի իշխանություններին և ընդդիմությանը դիմել է ՄԱԿ և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին Իրան կատարած այցի ժամանակ:

«Մենք ցանկանում ենք խաղաղության հաստատում, կայունություն, անվտանգություն, մարդու իրավունքների պաշտպանություն, ազատություն, արդարադատություն... Մեր ազգերն ունեն դրա իրավունքը, և բացառություններ չեն կարող լինել»,- ասել է Իրանի նախագահը: